ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է կանաչ տարածքների պահպանման ու վերականգնման անհրաժեշտությանը:
«Այսուհետ Երևանում ոչ մի կանաչ տարածք չի զիջվելու, չի ծառայելու այլ նպատակի և հակառակը՝ շատ տարածքներ, որոնք քարտեզի վրա նշված է, որ կանաչ տարածք է, բայց իրականում վաղուց դադարել է կանաչ լինել ոռոգման բացակայության պատճառով, վերականգնելու ենք:
Աշխատանքային շրջայց եմ կատարել Երևանի կանաչապատ մի քանի տարածքներում, ծանոթացել եմ եղած խնդիրներին ու դրանց լուծմանն ուղղված աշխատանքներին: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» նորաստեղծ ՀՈԱԿ-ը ահռելի աշխատանք է կատարում»,- նշել է նա:
--00--ԱԹ