ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ այսօրվանից դադարում է իր պատգամավորական գործունեությունը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը օրերս հրաժարվել էր մանդատից՝ որպես պատճառաբանություն նշելով, որ անցնելու է աշխատանքի գործադիրում :
Լրատվամիջոցների հետ զրույցի ժամանակ Փամբուխչյանը նշել էր, որ նշանակվելու է արտակարգ իրավիճակների փոխնախարար:
--0--ԿԿ