ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Շնորհիվ մեր բժշկական ծառայության մասնագետների վիրավոր զինծառայողների 30 տոկոսը, 24 ժամվա ընթացքում ապաքինվում է և վերադառնում է շարք։ Այս մասին, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Խոսելով՝ թշնամու մոտ հայտնված ռազմագերիների մասին, Արծրուն Հովհաննիսյանը հստակ տեղեկություններ չկարողացավ հայտնել, սակայն չբացառեց այդ փաստը նշելով, որ նման մասշտաբի մարտական գործողություններում գերի ընկնելը բացառված չէ։
--00--ԱՀ