ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
--00—ԼՄ