ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Կանադայի Տորոնտո քաղաքում հայ երիտասարդները գեղարվեստական ինստալյացիա են ցուցադրել: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող պատերազմական հանցագործությունները ներկայացվել են պատկերների ու լռության լեզվով: Այդ մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
Ակցիայի մասնակիցները արյունոտ սավաններ, մանկական հագուստ են փռել պարաններից՝ պահանջելով ճանաչել Արցախը, ինչպես նաև սանկցիաներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի համար:
--00—ԼՄ