ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
Նոյեմբերի 14-ի երեկոյան Սյունիքի Ակներ գյուղի դպրոցի տնօրենը ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ իր աշխատասենյակից գողացել են համակարգիչն ու ինտերնետ ցրող սարքը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։ Գորիսի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։
Բացահայտման աշխատանքը տևեց երեք օր:
Նոյեմբերի 17-ին նրանց տեսադաշտում հայտնվեց կասկածվողը։ Լոռու մարզի Մրգահովիտ գյուղում բնակվող 46-ամյա տղամարդու՝ դեպքին առնչության հանգամանքը փաստական տվյալներով հիմնավորելուց հետո նրան բերման ենթարկեցին բաժին։
Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողոնը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։
--00--ԱՀ