ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչին, հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը լիովին պահպանվում է:
Ըստ պաշտոնյայի՝ ՌԴ խաղաղապահ ուժերի դիրքերում իրավիճակը հանգիստ է, խաղաղապահները սովորականի պես կատարում են իրենց պարտականությունները:
«Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմը պահպանվում է ամբողջությամբ: Խաղաղապահ զորախումբն իր պարտականությունները կատարում է ինչպես միշտ: Դիրքերում իրավիճակը հանգիստ է», - ասել է Պոլիուխովիչը:
--00—ԼՄ