ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության կազմում փոփոխություններ է կատարել: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել 3 գերատեսչություններում նոր ղեկավարներ նշանակելու հրամանագրերը:
Ըստ այդմ՝
Դավիթ Տոնոյանի փոխարեն պաշտպանության նախարար է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը:
Ֆելիքս Ցոլակյանին փոխարեն ԱԻ նախարար է նշանակվել Անդրանիկ Փիլոյանը:
Զարուհի Բաթոյանի փոխարեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մեսրոպ Առաքելյանը:
Ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև Զոհրաբ Մնացականյանը: ԱԳ նախարար է նշանակվել Արա Այվազյանը:
--00—ԼՄ