ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար:
«Արցախի դեմ լայնածավալ պատերազմը, որ սանձազերծվել էր Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անթաքույց աջակցությամբ և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների մասնակցությամբ, նոր ցնցում դարձավ»,- նշեց նա:
Այվազյանը նկատեց, որ ռազմական գործողությունները դադարեցին ՌԴ շնորհիվ, մեծ ներդրումի և հետևողական ջանքերի համար շնորհակալություն հայտնեց ՌԴ-ին և անձամբ Լավրովին:
«Հուսով եմ՝ մենք կշարունակենք մեր երկխոսությունը, որ սկսվել է Երևանում՝ խաղաղապահների աշխատանքի, փախստականների վերադարձ, ենթակառուցվածքների վերականգնման և այլնի մասին»,- նշեց նա:
Այվազյանը կարևորեց անհետացած զինծառայողների որոնման, գերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցերը:
«Բնական է, որ այս հարցերը շատ զգայուն են և հրատապ լուծում են պահանջում: Դա հատկապես ակտուալ է դառնում ռազմագերիների և ոչ միայն նրանց նկատմամբ բարբարոսական վերաբերմունքի մասին ստացվող բազմաթիվ փաստերի պայմաններում: Նույն շարքին է նաև պատկանում հայկական կրոնական և մշակութային օբյեկտների պահպանման հարցը»,- ասաց նախարարը:
--0--ԿԿ