ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Ձերբակալվել է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը։ Այս մասին 24News-ին հայտնել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Վարդան Այվազյանը ձերբակալվել է վարչապետի օծանելիքի ու ժամացույցի գողության կազմակերպման կասկածանքով։ Մեղադրանք դեռ չի առաջադրվել։ Նա չի ընդունում իրեն վերագրվածը», - ասել է փաստաբանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում նախկին նախարարի բնակարանում։
--0--ԿԿ