ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Այսօր և վաղը ցերեկային ժամերին Մարտունու շրջանի Գիշի, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում տեղի կունենան սակրավորական ջոկատների կողմից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ:
ԱԻՊԾ-ից հորդորում են պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
--00—ԼՄ