ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
ՌԴ կառավարության որոշմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բյուջեին է փոխանցվել 2 մլն շվեյցարական ֆրանկ: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, այս գումարը տրամադրվելու է ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու նպատակին:
Այս ուղղությունը դարձել է ՌԴ և ԿԽՄԿ արդյունավետ համագործակցության առաջնահերթություններից մեկը: Ռուսական կողմը զանգվածային միջոցառումներ է ձեռնարկում տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման և քաղաքացիական բնակչությանը օգնության տրամադրման նպատակով:
«Պատրաստ ենք ԿԽՄԿ հետ հետագա համագործակցությանը և հուսով ենք, որ ԿԽՄԿ-ն կշարունակի արդյունավետ աշխատանքը տեղում՝ իր մանդատի մեջ մտնող ոլորտներում»,- հայտնում են ԱԳՆ-ից:
--00--ԱԹ