ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սերտորեն համագործակցում է ԼՂ ռուս խաղաղապահների հետ՝ մարդասիրական հարցերով: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ԿԽՄԿ տարածաշրջանային պատվիրակության ղեկավար Իխտիյար Ասլանովը:
«Ռուս խաղաղապահների՝ տարածաշրջան մուտք գործելու պահից մենք նրանց հետ աշխատում ենք, ու մեր համագործակցությունը շատ սերտ է: Իմ գործընկերները հաճախ հանդիպումներ են ունենում թե խաղաղապահ ուժերի հրամանատարության, թե զինվորների ու սպաների հետ»,- ասել է նա:
Ասլանովը նշել է, որ ներկա պահին աշխատանքների հիմնական ուղղությունը զոհված զինվորների մարմինների որոնումն է, որ հետո հանձնում են ընտանիքներին:
«Քննարկվում են նաև այլ մարդասիրական հարցեր՝ դարձյալ ելնելով ստեղծված իրավիճակից: Դա և՛ ենթակառուցվածքների զարգացումն է, որ ոչնչացվել է էսկալացիայի ժամանակ, և՛ մասնավոր տները, և՛ այլ ծառայություններ»,- ասել է նա:
ԿԽՄԿ ներկայացուցչի խոսքով՝ կարևոր հարցերից մեկը հասանելիությունն է՝ անվտանգության տեսանկյունից:
«Իրավիճակը տարբեր կերպ է զարգանում, հատկապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանների երկարությամբ: Եվ մեզ համար կարևոր խնդիրներից մեկը մեր գործընկերների անվտանգությունն է: Մենք հասանելիություն ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից»,- ասել է Ասլանովը:
--00--ԱԹ