ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 7, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ֆեյսբուքյան և Թվիթերյան հաշիվներն արգելափակվել են: Այս մասին հայտնում է BBC-ն: Հաշիվներն արգելափակումից կհանվեն, եթե ջնջվեն այն գրառումները, որոնցում նշվում է գողացված ընտրությունների մասին:
Բլումբերգ գործակալության լրագրող Կուրտ Վագներն ավելի ուշ հայտարարել է, որ Թրամփը վերացրել է իր Թվիթերյան էջում արված խախտումը: Այս տեղեկությունը հաստատել է Թվիթերի ներկայացուցիչը:
«Հայտնի չէ, թե երբ է Թրամփը հեռացրել գրառումը: Ամենայն հավանականությամբ, այդ օգտահաշիվը հասանելի կլինի օգտատիրոջ համար վաղն առավոտյան»,- ասել է լրագրողը:
--00--ԱԹ