ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News
ԱՄՆ իշխանությունը 70 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ նկատմամբ մահապատժի դատավճիռ է իրականացրել։
Մահապատժի դատապարտված Լիզա Մոնտգոմերիին մեղավոր է ճանաչվել 2004 թվականին հղի կնոջն առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ։
Մահապատիժն իրականացվել է հունվարի 12-ին։
Մոնտգոմերիի մահապատիժն իրականացվել է մահացու ներարկումով, Ինդիանայի բանտում:
Մոնտգոմերիի փաստաբան Քելի Հենրին ասել է, որ ԱՄՆ իշխանությունները խախտել են օրենքը ՝ մահապատժի ենթարկելով իր պաշտապանյալին, որը տառապում էր հոգեկան հիվանդությամբ:
--00—ՄՀ