ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցով եղել են Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում գործող հյուրանոցներում, դեղատներում, վարսավիրանոցներում, գրասենյակներում և մանրամեծածախ առևտրի կետերում։
Նշված հաստատություններում դիտարկվել է անվտանգության նորմերի պահպանումը առողջապահության նախարարի 17-Ն հրամանի համաձայն։ Այս մասին հայտնում է ԱԱՏՄ-ն:
--00—ԼՄ