ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Champions Chess Tour-ի շրջանակում ընթացող Opera Euro Rapid մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 10 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր։
Արոնյանը 10-րդ տուրում սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ։
Արոնյանի հետ 5,5 միավոր ունեն նաև Մաքսիմ-Վաշիե Լագրավն ու Թեյմուր Ռաջաբովը։ 10 տուրից հետո առաջատարը Մագնուս Կառլսենն է 7 միավորով։ Նրան հաջորդում են Անիշ Գիրին ու Ուեսլի Սոն (6,5-ական միավոր)։ 6 միավոր ունի Յան Նեպոմնյաշչին։
--0--ԿԿ