ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հերքել է ադամանդագործության հետ Սուքիասյանի՝ որևէ առնչության մասին տարածված տեղեկությունները:
«Հարգելի գործընկերներ, քիչ առաջ անհայտ ծագման մի աղբյուրից կեղծ լուր է տարածվել, որն արտատպվում է նաև որոշ կայքերում:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Խաչատուր Սուքիասյանը ոչ մի առնչություն չունի ադամանդագործության հետ, որևէ գործարան չի պատկանում Սուքիասյանների ընտանիքին, և տարածված տեղեկություններն ակնհայտ սուտ են։ Դրանք նպատակ ունեն Սուքիասյանների բարի համբավն արատավորելու:
Հարկ ենք համարում նշել նաև, որ Սուքիասյանների համար անընդունելի են բոլոր նրանք, ովքեր խուսափում են հարկեր վճարելուց և խաբում են պետությանը:
Մեզ համար անընդունելի է նաև խոսքի ազատության անվան տակ դիտավորությամբ կեղծ և հորինված լուրեր տարածելը», նշվում է խոսնակի հերքման տեքստում:
--00--ԱՀ