ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Հետախուզական ԱԹՍ-ները, որոնք իրենց պարամետրերով չեն զիջում մրցակիցներին, օգտագործվել են Ղարաբաղում և լավ են իրենց դրսևորել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Օգտագործվել են նաև այն ԱԹՍ-ները, որոնք փորձարկումներ չեն անցել, սակայն պատրաստ են եղել»,- ասել է Արշակյանը:
ԲՏԱ նախարարը հայտնեց, որ հայկական ԱԹՍ-ների աշխատանքի կադրեր գրեթե չեն հրապարակվել, քանի որ հետախուզական ապարատների տրամադրած տեղեկատվությունը գաղտնի է և ենթակա չէ հրապարակման:
--00—ՄՀ