ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Արցախահայության աջակցության 1-ին ծրագիրն ունի 99,323 շահառու. տրամադրվել է 7 մլրդ 270 մլն դրամ (ավելին՝ https://bit.ly/3aocDjO)
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում գույքը կորցրած քաղաքացիներին տրամադրվել է 7 մլրդ 760 մլն դրամ. շահառուները 25,851-ն են (ավելին)
Ավերածությունների հետևանքով անշարժ գույքը կորցրած 62,727 քաղաքացի դիմել է 250,000 դրամ միանվագ աջակցության ծրագրի համար (ավելին)
Ժամանակավոր զբաղվածության 2 ծրագրերով ստացվել է 1600 առցանց դիմում (ավելին)
Աջակցության ծրագրերն իրականացվում են վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի 2-րդ կետի շրջանակներում` «Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ:
Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների եւ ենթակառուցվածքների վերականգնում»:
--00—ՄՀ