ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կոչով է հանդես եկել՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին և ընդդիմադիրներին: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: Լե Դրիանը կոչ է արել երկխոսել՝ ժողովրդավարության պահպանման համար:
«Ֆրանսիան հանդես է գալիս Հայաստանում երկխոսության հաստատման օգտին՝ հիմնվելով ՀՀ վարչապետի և նախագահի լեգիտիմության վրա՝ դժվար ժամանակներ ապրած այս երկրում առավել հանգիստ իրավիճակ հաստատելու համար»,- ասել է նա:
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծել է՝ հայկական ժողովրդավարությունը պետք է դիմակայի:
--00--ԱԹ