ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Վրաստանի ՆԳ նախարարությունը երկու հոդվածով քրեական գործ է հարուցել՝ կապված «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության՝ Թբիլիսիի գրասենյակի ուղղությամբ արձակված կրակոցների հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության հիմնադիրը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է:
«ԶԼՄ-ներում տարածվել է տեղեկություն՝ «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության՝ Թբիլիսիի գրասենյակի ճակատային մասում գտնվող պաստառի՝ կրակոցից հնարավոր վնասման մասին: Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել»,- ասված է հայտարարության մեջ:
Նախարարությունում նաև հստակեցնում են, որ կուսակցությունն այս կրակոցների առնչությամբ չի դիմել իրենց, սակայն իրենք ամեն դեպքում որոշել են հետաքննություն սկսել:
--00--ԱԹ