ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջադեպի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ի արձագանքին:
«Ա՛յ անդաստիարակներ, Ձեզ որ լեզվով ասենք, որ հասկանաք՝ թավիշը վերջացել է, պրծավ, էնքան չտեսի պես տարաք, վերջացավ։
Ժամանակին, որ ասում էինք թավիշը մի՛ խառնեք թուլության հետ, չեիք հասկանում։
Հիմա չգիտես ինչու, ում մի հատ հայրական ապտակ ես տալիս, նեղվում են։
Ա՛յ թաթոսյան (ՄԻՊ), ինչի մի օր էդ ջարդված լեզուդ չդատապարտեց 17+-ի կոչերը»,- գրել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, ապա հավելել, թե ինչու, ըստ իրեն, ՄԻՊ-ը չի դատապարտել «17-ի պատվերների կատարող լրագրողների պահվածքը», մինչդեռ դատապարտում է նախարարին:
«Դու ոչ թե ՄԻՊ ես, այլ՝ 17ԻՊ»,-գրել է նա։
--00—ԼՄ