ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Սահմանադրական դատարանի որոշումը մի հատ պիտի կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ որոշումներ կայացնենք։ Այս մասին Արմավիրի մարզում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի կողմից ՔՕ 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանչելուն։
«Մեր առաջիկա անելիքը պետք է լինի հետևյալը՝ արդեն հասել ենք և բոլոր մեխանիզմները ձևավորել ենք, և որևէ կասկած չկա, որ բոլոր այն դատավորները, որոնք անազնիվ են ժողովրդի և օրենքի հետ, հեռացվելու են»,- նշել է նա։
--00—ՄՀ