ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հետ կապված դռնփակ քննարկում է լինելու, գրում է APA բյուրոն։
Ըստ օրակարգի՝ քննարկման ընթացքում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա: Զեկույցով հանդես է գալու վրացական հետախուզության ղեկավար Շալվա Լոմիձեն:
--00—ԼՄ