ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր խորհրդարանում ունեցած ելույթներին:
«Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ։ Որպես կանոն՝ հիստերիկ, ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են։
Այսօրվանը բացառություն չէր։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։
Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր»,- նշել է նա:
--00--ԱԹ