ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Մահացել է լրագրող, հեռուստամեկնաբան, ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը։ Նա 71 տարեկան էր։
Կիրակի երեկոյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել։
2019 թ. հոկտեմբերից մինչ օրս Արմեն Դուլյանը հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք է վարել Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում։ Նրա վերջին հաղորդումը եթեր է գնացել հունվարի 24-ին։
24News-ի խմբագրակազմը ցավակցում է Դուլյանի ընտանիքին, հարազատներին և ընթերցողներին։
--00—ԼՀ