ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակների կողմից հայ ռազմագերիների հարցը օրակարգ մտցնելուն «դեմ քվեարկելու» մասին տարածվող լուրերը ունեն խիստ արհեստածին և մանիպուլացիոն բնույթ, քանի որ օրակարգը դրվում է քվեարկության ոչ թե առանձին կետերով, այլ ամբողջական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Արթուր Ղազինյանը։
«Ապրիլի 19-ի օրակարգում, բացի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների կետից, ներառված են եղել նաև Նավալնիի ձերբակալման 1.5.1, և Եվրոպայում խաղաղության դեմ Ռուսաստանի սպառնալիքին վերաբերող 1.5.6 կետերը։
Ռուսաստանի պատվիրակությունը դեմ է քվեարկել ոչ թե Ադրբեջանում պահվող Հայ ռազմագերիների հարցը օրակարգ ներառելուն, այլ իրենց պետության դեմ օրակարգում ընդգրկված նշված երկու կետերին։
Սա ուղղակի նշեմ, որ տարբերեք իրավիճակն օբյեկտիվ գնահատող մարդկանց կեղծարար մանիպուլյատորներից»։
--00—ՄՀ