ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Սյունիքում կատարված դեպքերը ոչ թե բողոքի ակցիաներ, այլ խուլիգանական գործողություններ է համարում: 24News-ի հետ զրույցում նա ընդգծեց՝ Սյունիքի գործողությունները հանրային տրամադրությունների հետ չեն համընկնում:
«Սյունիքում իհարկե կարող են գտնվել մարդիկ, որոնք դժգոհ են իշխանություններից, իրենց զայրույթն ու ցասումը կարող են արտահայտել, բայց կոնկրետ այս դեպքում գործ ունենք կազմակերպված խուլիգանության հետ: Ի դեպ, կազմակերպված հայտնի շրջանակների կողմից»,-հավելեց Խանդանյանը:
Դիտարկմանը, թե Սյունիքի միջադեպը կարո՞ղ է իշխանության ու վարչապետի վարկանիշի անկման պատճառ լինել, իմքայլականն այսպես արձագանքեց. «Սյունիքի դեպքերը վարչապետի վարկանիշի վրա որևէ լուրջ ազդեցություն չեն թողնի»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ