ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, գնահատելով խորհրդարանական երեք տարիները, կարծիք հայտնեց, որ իշխանությունը քաղաքականություն մշակելու առումով անշտկելի ձախողումներ թույլ չի տվել: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ ԱԺ-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ քաղաքացու հետ զրուցելու են չարածների ու արածների մասին:
Անդրադառնալով սյունիքյան միջադեպերին՝ նշեց. «Կատարվածն ուղղորդված էր իշխանությունից զրկված ուժերի կողմից, որոնք մտածում էին, որ նոյեմբերի 9-ից հետո առանց սահմանադրական ճանապարհի կարող են իշխանություն վերցնել»:
Մանրամասները՝ տեսանյութում։