ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանը Ղազախստանում պատվիրել է AZ8A մակնիշի 40 էլեկտրաքարշ։ Այս գործարանը Ղազախստանում կառուցվել է Ալստոմի հետ համատեղ։ Պատվերն արդեն իրացված է 50%-ով։ Ուրեմն Բաքուն վստահ է. Մեղրու միջոցով կապը Նախիջևանի հետ անխուսափելի է։ Ինչո՞ւ է վստահ։
Պարզ է՝ կա պայմանավորվածություն ՀՀ իշխանությունների հետ։ Բա ինչո՞ւ ՀՀ իշխանություններն այդ մասին հանրությանը տեղյակ չեն պահում։ Հիմա հասկանու՞մ եք՝ ինչու են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրար հերթ չտալով Սյունիք այցելում։ Հերթական անգամ ժողովրդին սիրաշահելու և խաբելու խնդիր կա»։
--00--ԱԹ