ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Պետրաս Աուստևիչիուսը ԵԽ նիստի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը և ռազմագերիների հարցին՝ հայտարարելով, որ Հարավային Կովկասում պատերազմն ու հակամարտությունները խոչընդոտում են երկխոսությանը, համագործակցությանն ու խաղաղությանը:
«Վերջին պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև ողբերգություն է, որը երկու ազգերի համար ծանր տառապանքների է հանգեցրել: Ամեն հնարավոր բան պետք է անել հակամարտությունից խաղաղ համակեցության անցնելու համար:
Ռազմագերիների, պատանդների ազատ արձակումն առաջ գնալու ճանապարհն է: Կապ չունի, թե քանի ռազմագերի է մնացել, մարդկային կյանքը սուրբ է: Ռազմագերիների առողջության պահպանման միջազգային պարտավորությունները պետք է իրականացվեն»,-ասել է Պետրաս Աուստևիչիուսը և հավելել, որ ԵՄ-ն չի օգտագործել իր ազդեցությունը հակամարտությունը կանխելու համար, և միաժամանակ կարծիք հայտնել, որ ԵՄ-ն պետք է նախաձեռնող լինի, օգնի իր արևելյան գործընկերներ Հայաստանին և Ադրբեջանին՝ բավարարելու իրենց ժողովուրդների պահանջները։
Տեսանյութը՝ այստեղ։
--00—ԼՄ