ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել Շիրակի մարզի Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինաշխատանքների շարունակության համար: Կկառուցվի մոդուլային դպրոց։
Դպրոցի շինարարությունը մեկնարկել էր դեռ 2020 թվականից։ «Վանի» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են հողային աշխատանքները, այժմ ընթանում են հիմքի բետոնալցման աշխատանքները:
Ընթացող շինաշխատանքներին տեղում հետևել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:
--00—ՄՀ