ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Հունիսի 3-ին Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ:
Կողմերը քննարկել են Հայաստանի հարավային տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Սյունիքի սահմանամերձ շրջաններում: Դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը զգալի ներդրում է ունենում եղբայրական Հայաստանի անվտանգության գործում որպես իր դաշնակից հանձնառությունների մի մաս: Մասնավորապես, ավելացել է ՌԴ սահմանային ուժերի թիվը, հատկացվել են բազմաթիվ լոգիստիկ եւ ֆինանսական ռեսուրսներ՝ նրանց գործունեությունն ապահովելու համար:
Պողոսյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը եւ նրա ղեկավարությանը 2020թ. անգնահատելի ավանդի համար և բարձր գնահատել ռուս սահմանապահների ծառայությունը տարածաշրջանում:
Զրույցի ընթացքում դիտարկվել են Սյունիքի մարզի եւ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջեւ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Քննարկվել են Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացիկ հարցեր: Դեսպանը վստահեցրել է, որ Ռուսաստանը կշարունակի խթանել տարածաշրջանի տնտեսական ներուժի ներդրումը, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում:
Դեսպանը նաեւ շնորհավորել է մարզպետին` «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի առթիվ: Սպասվում է, որ Կապանում կանցկացնի մի շարք խոշոր միջոցառումներ:
--00--ԱՀ