Ռուսաստանը կրկին հարվածել է Կիևին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Screenshot_1

Անցած գիշեր Ռուսաստանը կրկին հարվածներ է հասցրել Կիևին: Այս մասին հայտնում է Ուկրաինայի Ազգային ոստիկանությունը։

Նշվում է, որ հարձակումների հետևանքով մայրաքաղաքում վնասվել է բազմահարկ շենք, 6 ավտոմեքենա, ինչպես նաև հրդեհ է բռնկվել արդյունաբերական ձեռնարկությունում։

Զոհերի ու վիրավորների մասին չի հաղորդվում։

--00—ՅՄ