ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Թուրքիայի Իզմիր քաղաքում փառատոն մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է ավելի քան քսան մարդ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Cumhuriyet թերթը։
«Գերմենջիկ շրջանում (Արևմտյան Թուրքիայում) զբոսաշրջային միկրոավտոբուսը, որը գնում էր փառատոնի կազմակերպման վայր, շրջվել է անձրևի պատճառով սայթաքուն դարձած ճանապարհի վրա, տուժել է 23 մարդ, ովքեր տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ»,- հայտնել է պարբերականը։
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ և շտապօգնության բրիգադներ։
--00—ՅՄ