Արևմուտքում Արամ Սարգսյանին են ուզում բերել իշխանության, Փաշինյանին փորձելու են հեռացնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Հաջորդ քայլը լինելու է ՌԴ սահմանապահների հեռացումը՝ ԱՄՆ-ի մասնագետները կգան Հայաստան և սահմանային զորքերի կազմակերպման իրականացմանը կօգնեն։ ՀՀ զորքերը պետք է անցնեն համապատասխան պատրաստվածություն և տեխնիկական զինվածություն, որպեսզի կարողանան իրենց գործառույթն իրականացնել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

 Խոսելով արտահերթ ընտրությունների հավանականության մասին, Ղուկասյանը նշեց, որ ինքը հավանական է համարում՝ իշխանությունը գնա այդ քայլին և ընդդիմությանը հանկարծակիի բերի․ «Չի բացառվում, որ Արևմուտքն ուզում է՝ Փաշինյանը գնա և մեկ ուրիշը հաղթի ընտրություններում, նա Արևմուտքի համար լավ գործընկեր չէ, վարկաբեկված է, եթե ընտրություններ լինեն, նրան չեն աջակցելու։ Արևմուտքը պահանջում է, որ ՀՀ-ն ունենա արևմտամետ փոխվարչապետ, որը պատասխանատու պետք է լինի եվրաինտեգրման գործընթացի համար, ռուսամետ գործիչը չի կարող այդ պաշտոնում աշխատել։ ԵՄ-ին անդամակցելու գործընթացն ուղղված է Արամ Սարգսյանի իմիջի մեծացմանը»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 --00—ԱՊ