Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

photo_2025-01-25_15-46-24

Փրկարարները հանգցրել են Ղազախստանի կենտրոնում գտնվող Ժեզկազգան քաղաքի նավթի մեծ պահեստում բռնկված հրդեհը, չորս մարդ հոսպիտալացվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Նավթի պահեստներից մեկի տարածքում այրվել է հատուկ նշանակության երեք ավտոմեքենա։ Մինչ հրշեջների ժամանումը՝ տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է անգարի փլուզումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրդեհված տարածքի հարևանությամբ գտնվող վառելիքի բաքը հովացնելու համար գործուղվել է հրշեջ ծառայության բրիգադներից մեկը։ Այդ ընթացքում մեկ այլ խումբ 100 քմ տարածքում հանգցրել է հրդեհը։ Պատահարի պատճառները պարզվում են։

--00—ՅՄ