ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Ֆրանսիացի պաշտպան Ժոել Բոպեսուն կարիերան կշարունակի «Փյունիկում», այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
30-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է Լիտվայի գործող չեմպիոն «Ժալգիրիսը», որտեղ նա հանդես է եկել 2021 թվականից: 2024 թվականի մրցաշրջանում ֆուտբոլիստը տպավորիչ վիճակագրություն է գրանցել. նա Լիտվայի առաջությունում դարձել էր 7 գոլի հեղինակ։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում նա դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 750 հազար եվրո և նա Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստն էր։ Բոպեսուն 3 անգամ դարձել է Լիտվայի, 1 անգամ՝ Լատվիայի չեմպիոն։
Հետաքրքիր է, որ Ժոելը «Ժալգիրիսի» կազմում Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում մասնակցել է «Փյունիկի» դեմ երկու հանդիպումներին։ Պաշտպանը կարիերայի սկզբում հանդես է եկել ֆրանսիական «Արլեսի» երկրորդ թիմում, այնուհետև՝ «Շատորուում», «Կալեում» և «Էպինալում»։ 29-ամյա ֆուտբոլիստը պաշտպանել է նաև Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Սկոպյեի» և «Ռաբոտնիչկիի» գույները։ 2020 թվականին ֆրանսիացին տեղափոխվել է Լատվիա, որտեղ մեկ տարի հանդես է եկել «Ռիգայի» կազմում և դարձել երկրի չեմպիոն։
Բոպեսուն իր կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 276 հանդիպում, դարձել 13 գոլի և 39 արդյունավետ փոխանցման հեղինակ։
--00—ԼՀ