ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Լրագրողի հարցին ի պատասխան` Թրամփը չհերքեց, որ հնարավոր է, որ հարձակվեն Իրանի ռազմական օբյեկտների վրա։ ԱՄՆ-ն ցանկանում է Իրանում իշխանության փոփոխություն իրականացնել, նրանք չեն ցանկանում, որ այս տարածաշրջանում ատոմային տերություն ու Իսրայելին սպառնալիք լինի, իսկ Հայաստանի հետ մերձեցումն ուղիղ առնչություն ունի այդ նպատակի հետ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պետական կառավարման փորձագետ, հանրային գործիչ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը։
Անդրադառնալով հարկերի բարձրացմանը և համընդհանուր հայտարարագրման գործընթացին, Ավետիսյանը նշեց, որ արտաքին պարտքը արագ տեմպերով է աճում, իշխանությանը լրացուցիչ ռեսուրսներ են պետք, այդ պատճառով միջին և փոքր բիզնեսի հարկերն են բարձրացնում, որ այդ խնդիրները լուծեն։
«Անարդար իրավիճակ է ստեղծվում, հարկային բեռը դրվում է փոքր և միջին խավի վրա, հարուստներն, օլիգարխները իրենց լավ են զգալու, նրանց չեն ցանկանում նեղացնել, մարդկանցից են ուզում պոկել գումարները։ Համընդհանուր հայտարարագրման գործընթացի նպատակն է մարդկանցից գանձել ինքան հնարավոր է շատ գումար, առանց ներկայացնելու զարգացման ծրագրերը և ուղղությունները»,- հավելեց Ավետիսյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԼՀ