95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25 , 24News

ֆֆֆ.j

95 տարեկան հասակում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Անաստասիոսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

 Նա մահացել է Աթենքի հիվանդանոցներից մեկում: 

Նշվում է, որ արքեպիսկոպոս Անաստասիոսը առանցքային դեր է խաղացել Ալբանիայում՝ արևելյան ուղղափառ եկեղեցու անկախ ճյուղի վերածննդի մեջ: Նա եկեղեցին ղեկավարել է 1992 թվականից: 

Դեկտեմբերի սկզբին նա ընդունվել է Տիրանայի հիվանդանոց գրիպով, սակայն նրա վիճակը վատացել է ու ինքնաթիռով տեղափոխել են Աթենք՝ բուժելու Էվանգելիզմոս հիվանդանոցում: 

--00—ԼՀ