Մոսկվայի վրա ԱԹՍ-ներով հարձակումը կապված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցի հետ․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

c3710000-0aff-0242-5c13-08d9ef03025c_w1200_r1

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքեր հարձակումը կապված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Մոսկվայի իշխանությունները հայտարարել էին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը վիրավորվել։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ հակաօդային պաշտպանությունը շարունակում է հետ մղել քաղաքի վրա հարձակումը։ Մինչ այս պահը խոցվել է հակառակորդի 73 անօդաչու թռչող սարք։

«Սա առաջին անգամը չէ, որ օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակության այցը Մոսկվա ուղեկցվում է Ուկրաինայի Զինված ուժերի անօդաչուների հարձակմամբ»,- ասել է Զախարովան:

--00—ՅՄ