ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
«Մենք չենք կարող այս իշխանության որևէ խոսք որպես տրամաբանություն և հիմք ընկալել․ սկզբում նրանք Շուշիի անկման մեղքը բարդում էին Ծառուկյանի, հետո Վանեցյանի ու գեներալ Օհանյանի վրա և մինչև հիմա էլ նոր անուններ են փնտրում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամյանը։
Աբրահամյանի համոզմամբ՝ իրականում շատ պարզ է իմանալ, թե ով է եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը։
Ըստ մեր զրուցակցի, երբ կա օպերացիա, ապա կա գրավոր հրաման, այդ հրամանում գրված է, թե ով է պատասխանատու այդ գործողության համար։
«Դրանք, որպես կանոն, լինում են գաղտնի փաստաթղթեր, որոնց, բնականաբար, տիրապետում են Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարարը, ԳՇ պետը և ՊԲ հրամանատարը։ Եվ երբ զինվորականը հարցազրույց է նայում, որի ընթացքում գլխավոր հրամանատարը անընդհատ տարբեր անուններ է տալիս, տարբեր մարդկանց դավաճանություն վերագրում, դա զավեշտալի ու ծիծաղելի է նրանց համար»,-հավելեց Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։