ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
Արցախում ՌԴ խաղաղապահները իրականացրել են մարդասիրական օգնության հերթական առաքումը մանկական հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից
Ռուս խաղաղապահները ռուսական բարեգործական կազմակերպությունների անունից Ստեփանակերտի մանկական հիվանդանոցներից մեկին նվիրել են մասնագիտացված բժշկական սարքավորում, միանգամյա օգտագործման բժշկական հագուստ և ախտահանիչներ:
Ընդհանուր առմամբ՝ բարեգործական կազմակերպությունների միջոցով, ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին փոխանցել են ավելի քան 160 տոննա հումանիտար պարագաներ։
--00--ԿԿ