ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
Հունիսի 12-ի երեկոյան Դիլիջանի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները շրջագայության ընթացքում Դիլիջանի Թբիլիսյան խճուղուց բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատար։
Այն բարձված էր մոտ երեք ու կես խորանարդ մետր փայտանյութով։ 36-ամյա վարորդը, որը Դիլիջան քաղաքի բնակիչ է, բեռի օրինականությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել անցած տարվա օգոստոսին։ Հանգամանքները պարզվում են։ Դեպքի առթիվ ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
--00—ՄՀ