Արամ Ա-ն Հռոմի Պապին խնդրել է նպաստել հայ ռազմագերիների վերադարձին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Քաղաքական

Վատիկանում տեղի ունեցած Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի ժողովի ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հարմար առիթով Ֆրանցիսկոս Պապի հետ առանձին անդրադարձավ Արցախի պատերազմի հետևանքներին և հատկապես այժմ Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցին: Վեհափառ Հայրապետը հիշեցուց, թե միջազգային օրենքին դեմ է պատերազմի գերիների նկատմամբ Ադրբեջանի ցուցաբերած հակաօրինական մոտեցումը: Նորին Սրբությունը իր ջերմ շնորհակալությունը հայտնեց Պապին, որ անդրադարձել էր գերիների հարցին և խնդրեց, որ հարմար առիթով դարձյալ անդրադառնա մեր ժողովրդին հուզող հիշյալ հարցին՝ օգտակար լինելով գերիների շուտափույթ վերադարձին: Հայրապետը նույն հարցի շուրջ նաև խոսեց Վատիկանի պետական քարտուղար Կարդինալ Փարոլինի հետ:

Այս մասին Վեհափառ Հայրապետը մանրամասնություններ փոխանցեց Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Նազարյանին:

--0--ԿԿ