ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
«Պարեկային ծառայության հիմնական տարբերությունն իր փիլիսոփայությունն է, այն ոչ թե սահմանափակող, սանկցիա կիրառող, այլ ուղղորդող, հասարկությանն օգնող ծառայություն է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, գնդապետ Արթուր Ումրշատյանը:
Նրա խոսքով՝ պարեկային ծառայության ծրագրերը մշակվել են արտասահմանյան գործընկերների կողմից և կիրառվել է նախկին Խորհրդային միության այն երկրներում, որտեղ Խորհրդային միությունից ժառանգած մոտեցումներ և կարգեր են եղել:
«Մեր խնդիրն է, որ հասարակությունը 100 տոկոսով վստահի մեզ, որին համոզված եմ կարճ ժամանակում կհասնենք: Մեր հասարակությունը պետք է ընդունի և սիրի պարեկին, քանի որ այսուհետ այն համազգեստ հագնող, քաղաքացուն օգնող կերպար է»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ