ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին:
«Շնորհակալություն եմ հայտնում Հայկ Գրիգորյանին վերջին երեք տարիներին կատարած աշխատանքի համար եւ Արգիշտի Քյարամյանին մաղթում արդյունավետ գործունեություն»,-տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև ասել է, որ Հայկ Գրիգորյանի մասնագիտական և մարդկային հատկանիշները բարձր է գնահատում է, ուստի նրա ներուժը կներառվի կառավարման համակարգում։
--00—ԼՄ