ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԺ-ում՝ լրագրողների հավատարմագրման կարգի փոփոխությունների հետ կապված, համաձայն որի՝ սահմանվում է նաև ԱԺ մուտ գործելու դրեսկոդ։
«2014 թ․-ին, երբ նախաձեռնեցի ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի փոփոխություն, մի քանի անգամ խմբագրերի, լրագրողների և ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ անցկացրեցի աշխատանքային քննարկումներ: Վերջնական արդյունքում ընդունեցինք լրագրողական հանրության առաջարկությունների 90 տոկոսը և նոր միայն կարգն ընդունվեց: Վստահաբար պնդում եմ, որ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի՝ մեր ժամանակ արած փոփոխությունների հետ համաձայնվել են լրագրողական հանրության 100 տոկոսը:
Ի դեպ, աշխատանքային այս քննարկմանը մասնակցում էր լրագրող, այժմ պատգամավոր Վահագն Հովակիմյանը»,-գրել է Բաբայանը և լուսանկարներ հրապարակել 6-րդ գումարման ԱԺ-ից։
--00—ԼՄ