ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի երկրորդ փուլի շրջանակներում Հայաստան Մ-21-ի ընտրանին հյուրընկալեց Ֆարերյան կղզիների հավաքականին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում թիմերը փոխադարձ գրոհում էին, սակայն վիճակագրական առավելությունը Հայաստանի ընտրանու օգտին էր: Հայաստանի ընտրանին հանդիպման հաշիվը բացեց խաղի 39-րդ րոպեին, երբ Նարեկ Գրիգորյանը ստանալով գնդակն, այն շեշտակի հարվածով ուղարկեց մրցակցի դարպասը:
Երկրորդ կեսում Հայաստանի երիտասարդական ընտրանին ուներ տարածքային առավելություն և այդ առավելությունը գոլի վերածեց 83-րդ րոպեին, երբ նշանակված 11մետրանոց հարվածն անվրեպ իրացեց Միքայել Միրզոյանը: Հայաստան-Ֆարերյան կղզիներ` 2:0:
Երիտասարդական ընտրանին որակավորման փուլի շրջանակներում հաջորդ հանդիպումն կանցկացնի սեպտեմբերի 7-ին` արտագնա խաղում մրցելով Ուկրաինայի ընտրանու հետ:
--00--ԱՀ